Շվեյցարիայի ԱԳ նախարարությունում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net -
Շվեյցարիայի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումը իր շվեյցարացի գործընկեր Մայքլ Ամբուլի հետ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Ռոյմանը հայտնել է, որ այլ հարցերի հետ միասին խորհրդակցությունների ընթացքում շոշափվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:



«Շվեյցարիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները մշտապես անցկացնում են խորհրդակցություններ, որոնց շրջանակներում տարբեր հարցերի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունենում», - ասել է Էրիկ Ռոյմանը:



Մեր թղթակցի հարցին` արդյոք Ֆերիդուն Սինիրլիօղլուն շվեյցարական կողմին ներկայացրե՞լ է Անկարայի անհանգստությունը ՀՀ ՍԴ որոշման առիթով, ԱԳ ներկայացուցիչը չցանկացավ պատասխանել:



Նա նաեւ ավելացրեց, որ Շվեյցարիայի դերը` որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդ, ավարտվել է, եւ պաշտոնական Բեռնը ընդամենը դիտորդի դերում է հանդես գալիս, ինչպես մյուս երկրները:



Նախկինում թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ Բեռնում Սինիրլիօղլուն ներկայացնելու է Անկարայի անհանգստությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման առիթով: Բացի այդ, թուրքական ԶԼՄ-երը հաղորդել են, որ դիվանագետ Ֆ. Սինիրլիօղլուն հավանաբար կձերբակալեն Շվեյցարիայում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն: «Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---