Բացվել է Թեքեյան մշակութային կենտրոնի մրցանակին ներկայացված գեղանկարների եւ քանդակների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 5-ին բացվել է Թեքեյան մշակութային կենտրոնի մրցանակին ներկայացված գեղանկարների եւ քանդակների ցուցահանդեսը: «Մեր մրցույթի առանձնահատկությունն է այն է, որ մենք ոչ մի սահմանափակում չենք դնում մասնակիցների համար` ոչ տարիքային, ոչ ժանրային: Միակ պահանջն այն է, որ աշխատանքերը կատարված լինեն 2008թ.»,-լրագրողներին է ասել Թեքեյան մշակութային կենտրոնի ղեկավար Ռուբեն Միրզախանյանը: Նա նշել է , որ այս տարի մրցույթն անց է կացվել 9 անվանակարգերում` գեղանկարչություն, քանդակ, գրականություն, երաժշտություն, աշխատանքներ երեխաների եւ պատանիների համար եւ այլն:



Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կստանա պատվոգիր եւ դրամական պարգեւ` 1000 դոլարին համարժեք դրամ:



Թեքեյան մշակութային կենտրոնի առաջին մրցույթը տեղի է ունեցել 2001թ.: Այն ժամանակ կար 4 անվանակարգ: Տարիների ընթացքում դրանց թիվը հասավ 11-ւ: Մրցույթին մասնակցում են ՀՀ քաղաքացիներ եւ սփյուռքահայեր: Տարբեր տարիներին մրցույթում հաղթել են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը, դիրիժոր Օհան Դուրյանը, քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, քանդակագործներ Էմին Գազազն ու ուրիշներ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---