Հայաստանի նախագահը հանդես կգա Chatham House-ում

Հայաստանի նախագահը հանդես կգա Chatham House-ում

PanARMENIAN.Net -
Լոնդոն կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին դասախոսությամբ հանդես կգա Chatham House-ում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից Մեծ Բրիտանիայում: Ըստ աղբյուրի, Մեծ Բրիտանիան մտադիր է ակտիվացնել իր քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես, հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ: «Քանի որ Մեծ Բրիտանիան կողմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, նա հասկանում է, որ Անկարայի համար դեպի Եվրոպա ընկած ճանապարհն անցնում է Հայաստանով: Հենց այդ նպատակն է հետապնդում Ս.Սարգսյանի հրավերը: Հրավերն, հավանաբար, ստացվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարից: Հարկ է նշել, որ սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Լոնդոն: Սերժ Սարգսյանից առաջ Մեծ Բրիտանիա հայ նախագահներից ոչ մեկը չի հրավիրվել»,-ասել է աղբյուրը:



ՀՀ նախագահը Լոնդոնում կլինի փետրվարի 9-11-ը: Դասախոսությունը Chatham House-ում նախատեսվում է փետրվարի 11-ին:



Chatham House-ը` Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը բարեգործական կազմակերպություն է եւ համաշխարհային առաջատար ինստիտուտներից մեկը, որը մասնագիտանում է միջազգային հարաբերությունների վերլուծության ոլորտում: Հիմնվել է 1920թ. Լոնդոնում: Շենքը, որտեղ այժմ գտնվում է կազմակերպությունը, որպես տուն է ծառայել երեք վարչապետների համար, ներառյալ կոմս Չատեմին, մինչեւ որ 1923թ. այն չնվիրաբերվեց ինստիտուտին: Միջազգային աջակցության շնորհիվ, ինստիտուտին հաջողվում է զերծ մնալ կառավարության եւ քաղաքական գործիչների ճնշումներից: Եկամուտը կազմում են բարեգործական դրամաշնորհներն, անդամավճարները, կորպորացիաների նվիրատվությունները: Ինստիտուտը կազմակերպում է հանդիպումներ եւ բանավեճեր: Ըստ կանոնի, մասնակիցները կարող են ազատ օգտվել ստացված տեղեկատվությունից, սակայն իրավունք չունեն հրապարակել ելույթ ունեցողների անուններն ու աշխատավայրը: Ավելին` չի կարելի հիշատակել, թե հատկապես որտեղից է ստացվել տեղեկատվությունը: Ինստիտուտը հետազոտություններ է անցկացնում Աֆրիկայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում, պաշտպանության, միջազգային տնտեսության ոլորոտներչում, Մերձավոր Արեւելքի, Ռուսաստանի ոը Եվրասիայի գծով: Կառավարվում է Խորհրդի կողմից գաղտնի քվեարկության միջոցով 3 տարի ժամկետով` եւս 3 տարով վերընտրվելու իրավունքով: Խորհուրդն երեք կոմիտե ունի` գործադիր, ֆինանսական եւ ներդրումային: Խորհրդի նախագահն է լորդ Մարշալ Նայթսբրիջը, տնօրենն է` պրոֆեսոր Վիկտոր Բալմեր-Թոմասը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---