Ղազախստանը ՕԱՀՈՒ մասին օրենք ընդունեց

PanARMENIAN.Net -
Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատը «Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին Համաձայնագրի վավերացման մասին» օրենք ընդունեց:



«Օրինակելի է, որ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին Համաձայնագիրը Ղազախստանի Խորհրդարանի Սենատի կողմից վավերացվեց ՕԱՀՈՒ ստեղծման մասին քաղաքական որոշման ընդունման տարելիցին: Հենց անցյալ տարվա փետրվարի 4-ին Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ստորագրեցին ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ստեղծման մասին փաստաթղթերը: Խորհրդանշական է նաեւ այն, որ Ղազախստանը, ում նախաձեռնությամբ եւ որի տարածքում 2008 թվականի դեկտեմբերին ՀԱՊԿ մեջ մտնող պետությունների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ընդունվեց ՕԱՀՈՒ ստեղծման մասին որոշումը, դարձավ Կազմակերպության առաջին անդամը, որը վավերացրեց վերոնշյալ փաստաթուղթը»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:



Նա նշեց նաեւ, որ ինքը` ՕԱՀՈՒ ստեղծման փաստը խոսում է այդ հարցի ակտուալության եւ կարեւորության մասին. 2009 թվականի փետրվարին ընդունվեց քաղաքական որոշումը, հունիսին ստորագրվեց փաստաթղթերի փաթեթը, իսկ հոկտեմբերին արդեն կայացան առաջին զորավարժությունները:



Նիկոլայ Բորդյուժան համոզմունք հայտնեց, որ մոտ ժամանակներս ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին Համաձայնագիրը կվավերացվի նաեւ Կազմակերպության մյուս անդամ պետությունների կողմից, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ՏԱՄՀԿ-ն:



Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:



ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:



Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:



ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:





ՀԱՊԿ շրջանակներում 2001թ. ստեղծվեցին Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:





Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:



2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:





2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ՕԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:





2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում եւս կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---