Հայաստանում նոր iPad-ը «թանկ կլինի» մեկուկես անգամ

PanARMENIAN.Net -
iPad համակարգիչների գինը ԱՄՆ-ում հայտարարված գնից ավելի կլինի ընդամենը 1.5 անգամ: Հայաստանում Apple Macintosh ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում Apple Macintosh-ի գինը տատանվում է 500-800 դոլարի սահմաններում: «Ամբողջ աշխարհն է սպասում iPad -ի վաճառքին:



Ըստ պաշտոնական հայտարարությունների, ԱՄՆ-ում iPad -ը վաճառքի դուրս կգա երկու ամիս հետո», - ասել է Էռնեստ Մարդոյանը: Նա դժվարացավ ստույգ ժամկետ նշել, թե երբ նորույթը Հայաստանում կհայտնվի:



iPad-ի հայտարարված գինը 500-800 դոլար է սահմանված` ըստ նար տեխնիկական հնարավորությունների:



Այս համակարգիչների պահանջարկն ավելի մեծ է ուսումնական եւ առողջապահական բնագավառներում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---