Կարինե Հակոբյան. «Հայաստանի առողջարանային քաղաքները չպետք է դառնան խաղատների կենտրոններ»

PanARMENIAN.Net -
Խաղատունը չպետք է տեղակայվի փոքր քաղաքներում, մասնավորապես Ջերմուկում, Սեւանում եւ Ծաղկաձորում, քանի որ այդ քաղաքներն այլ կարգ, այլ նշանակություն ունեն, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է փորձագետ Կարինե Հակոբյանը: «Դա գաղափարախոսության եւ բարոյականության հարց է: Խաղամոլությունն ու թմրամոլությունը պետությանը շահույթ կարող է բերել, սակայն եթե պետությունը տառապում է դրանցից, ուրեմն ինչի է պետք այդ շահույթը», - ասել է նա:



Փորձագետի խոսքերի համաձայն, Հայաստանը չունի փոքր քաղաքների անվտանգ զարգացման հայեցակարգ, մասնավորապես առողջապահության եւ բնապահպանության անվտանգության մասին հայեցակարգ: Այս առնչությամբ նա ավելացրել է, որ զբոսաշրջությունը երբեւէ չի եղել զարգացած երկրների առաջնային ոլորտ: «Եթե այլ ճյուղերը զարգանում են, ապա զբոսաշրջությունը դրանց զուգահեռ զարգանում է», - ասել է նա:



Կարինե Հակոբյանը նշել է, որ գործունեության այդ տեսակը գոյություն ունենա Երեւիանում, այլ ոչ փոքր քաղաքներում, քանի որ Ջերմուկը զբոսաշրջության եւ առողջարանային գոտի է, քանի որ այն բերել եւ բերում է մեծ շահույթ որպես առողջարանային կենտրոն, Ծաղկաձորը զբոսաշրջության զարգացման սպորտային գոտի է, իսկ Սեւանը` ընտանեկան հանգստի կենտրոն:



Փորձագետւը նաեւ քննադատել է ըստ ծննդավայրի մարդկանց հանդեպ իրականացվող ճնշումները, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության համապատասխան կետերին: «Եթե այդ օրենքը չփոխվի, մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան», - ասել է նա:



2010 թ. հունվարի 29-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկել է «Խաղատների եւ շահույթով խաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի ծարարը: Այս օրինագծով մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը քաղաքային համայնքների վարչական տարածքներից դուրս, զբոսաշրջության վայրերում որոշվում են շահույթով խաղերի կամ խաղատների, կամ անմիջականորեն համացանցային շահույթով խաղերի կազմակերպությունները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---