Global Finance ամսագիրը ՎՏԲ բանը լավագույնն է ճանաչել Ռուսաստանում

PanARMENIAN.Net -
Ամենահեղինակավոր համաշխարհային պարբերական Global Finance ամսագիրը ՎՏԲ բանկը լավագույնն է ճանաչել Ռուսաստանում ,Best Emerging Market Banksե անվանակարգում: Այդ մասին ասվում է ՎՏԲ բանկի (Հայաստան) մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրված հաղորդագրության մեջ:



Փորձագետների գնահատականն այդ անվանակարգում հիմնվում է երեք չափանիշների վրա` ակտիվների աճը, արդյունավետությունը, ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները, հաճախորդների սպասարկման որակը, նորարարական ծառայությունների առաջարկությունների քանակը եւ այլն:



2009 թ-ի գործունեության արդյունքներով ՎՏԲ-ն պարգեւատրվել է տարադրամի շուկայում եւ առեւտրային ֆինանսավորման արդյունավետ աշխատանքի համար:



2009 թ-ն ՎՏԲ բանկը ակտիվորեն աջակցել է ԱՊՀ երկրների հետ ՌԴ-ի երկկողմ առեւտրին:



Global Finance հրատարակվում է 1987 թ-ց, ունի ավելի քան 250 հազար ընթերցող 108 երկրներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---