Հունվարի 27-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության շենքում դեսպան Աշոտ Քոչարյանը լիբանանահայ մի շարք ուսուցիչների և դաստիարակների մանկավարժական բազմաբեղուն, ազգանպաստ գործունեության, հայ սերունդների հայեցի կրթության եւ դաստիարակության, հայ ինքնության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար հանձնել է Հայաստանի վարչապետի հուշամեդալն ու սփյուռքի նախարարի շնորհակալագրերը, հաղորդում է ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:
Իր խոսքում դեսպան Քոչարյանը կարևորել է հայապահպանությանն ուղղված Լիբանանի հայկական կրթօջախների ուսուցիչների և դաստիարակների ազգանվեր գործունեությունը, ուսուցիչներին մաղթել ուժ, եռանդ եւ նորանոր հաջողություններ իրենց կարեւորագույն առաքելության մեջ:
Ուսուցիչները երախտագիտություն են հայտնել Հայաստանի կառավարությանն ու Սփյուռքի նախարարությանը բարձր գնահատականի համար: