«ՀայՌուսգազարդը» ժամկետից շուտ մարում է կառավարական վարկը

«ՀայՌուսգազարդը» ժամկետից շուտ մարում է կառավարական վարկը

PanARMENIAN.Net -
2009 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ Ֆինանսների նախարարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն ընկերությանը 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ էր տրամադրվել 6 ամիս մարման ժամկետով եւ 11% տարեկան տոկոսադրույքով:



2010թ. փետրվարի 17-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին հատկացված վարկի գումարից մասնակի մարումների միջոցով ՀՀ Ֆինանսների նախարարությանը ժամանակից շուտ վերադարձվել է 30 956 080 դոլար, վճարվել է 974 000 դոլարի չափով տոկոս: Վարկի մնացորդը կազմում է 9 043 920 ԱՄՆ դոլար, որը «ՀայՌուսգազարդը» նույնպես ծրագրում է ժամկետից շուտ մարել:





 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---