Տեր Զօրում ՀՀ պատվո հյուպատոսն այցելել է Անթիլիաս

PanARMENIAN.Net -
Տեր Զօրում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոս Սուրեն Վարդանյանն այցելեց Անթիլիաս: Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանատունը, Կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպմանը Տեր Զօրում ՀՀ պատվո հյուպատոսը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը Տեր Զօրում ՀՀ առաջին պատվո հյուպատոսության պաշտոնական բացման համար վերջինիս երախտագիտության համար:



Հանդիպմանը ներկա էր Տեր Զօր Հուշահամալիրի կենտրոնական վարչության անդամ Հարություն Վարդանյանը:



Տեր Զօրում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության պաշտոնական բացումը կայացավ ընթացիկ տարվա փետրվարի 11-ին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---