Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվել է «Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net -
Հայաստանում Մայրենի լեզվի տարվա շրջանակներում փետրվարի 18-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բավեց անձամբ Եղիշե Չարենցի, ինչպես նաեւ նրա երկրպագուների կողմից թանգարանին նվիրված գրքերի ցուցահանդեսը:



«Այստեղ հավաքված են ամենատարբեր գրողների, Հայաստանի ու սփյուռքի դասականների եւ ժամանակակից գրողների գրքեր, որոնք, անսահման հարգելով Ե.Չարենցի տաղանդը, իրենց պարտքն էին համարում գրքի առաջին նմուշը նվիրել նրա թանգարանին: Որպես ցուցահանդեսի խորագիր է ընտրվել Չարենցի «Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» Չարենցի խոսքերը, լրագրողներին է ասել թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:



Առաջին օրը թանգարան այցելեցին տարբեր դպրոցների աշակերտներ: Ողջույնի խոսքով նրանց դիմեցին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, բանաստեղծուհի Մետաքսեն, Ռուզան Ասատրյանը: Վերջինս թանգարանին նվիրեց իր «Դարի արժեքը մարդն է» գիրքը, որտեղ պատմվում է 20-րդ դարի մեծանուն հայերի մասին:



Այս ցուցահանդեսով թանգարանը սկսեց մեկ շաբաթ տեւողությամբ մարաթոնը, որի ժամանակ թանգարանին գրքեր կնվիրաբերվեն: «Մենք նաեւ մտադիր ենք բաց դասեր անցկացնել Չարենցի անվան դպրոցում եւ գրքեր նվիրել մեր մրցույթների հաղթող այդ դպրոցի աշակերտներին մեր թանգարանի ֆոնդերից»,-ասել է Լիլիթ Հակոբյանը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---