ՊԱՂԵՍՏԻՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ «ՓՈԽԱԲԵՌՆՄԱՆ ԿԵՏ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը տարբեր կարգի ահաբեկիչների համար հանդիսանում է տարանցման տարածք: «Արմինֆո» գործակալության թղթակցին զրույցի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության,ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Արթուր Մոսիյանը: Նրա խոսքերով` ԼՂՀ հատուկ ծառայություններն իրենց տրամադրության տակ ունեն փաստաթղթեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից աֆղանցի մոջախեդների մասնակցությունը 1991-1994 թվականների ղարաբաղյան պատերազմին: Մասնավորապես, նրանց կողմից բռնագրավված Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում: Բացի այդ, վերջերս, ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդագրության` Ուսամա բեն Լադենի երեք զինակիցներ` Հուսեին Ահմեդ Միքքավին, Սեյֆուլ Ադալը, Ահմեդ Խամզա Եմենին Աֆղանստանից հեռացել են` ուղեւորվելով Ադրբեջանով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---