ՎՐԱՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԵՏԱՁԳԵԼ ԹՈՒՐՔ ՄԵՍԽԵՏՑԻՆԵՐԻ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ17 դեկտեմբերի 2001 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորաձեն հանդես եկավ նախաձեռնությամբ` հետաձգել թուրք մեսխետցիների վերաբնակեցման մասին օրենքի կիրառումը: Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի առջեւ Վրաստանի հանձն առած պարտավորությունների համապատասխան, վերաբնակեցումը պետք է սկսվի 2002 թվականին եւ ավարտվի 2012 թվականին: Ըստ «Ազգ» թերթի տեղեկությունների` Ելենա Թեւդորաձեն առաջարկել է Եվրախորհրդի մանիտորինգի խմբին, որը կժամանի Թբիլիսի հունվարին, ծանոթանալ Սամցխե-Ջավախեթիում տիրող իրավիճակին, որտեղ բնակվող հայերը դեմ են մեսխեթցիների վերաբնակեցմանը: «Վրաստանը չպետք է վախենա խոստովանել Եվրախորհրդին, որ չնայած թուրք մեսխեթցիների վերաբնակեցման վերաբերյալ հանձն առած պարտավորությունները ուժի մեջ են, խնդրի լուծումն անհրաժեշտ է հետաձգել, քանզի Վրաստանի խնդիրներն առայժմ լուծված չեն»,- հայտնել է Ե. Թեւդորաձեն: Պատգամավորի խոսքերով` ներքին խնդիրներից ամենաառաջնայինը Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է, Աբխազիայից եւ Օսեթիայից փախստականների վերադարձն է մշտական բնակության վայրեր եւ տնտեսության ամրացումը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |