ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱԼԻԵՒԻՆ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՇԵՒԱՐԴՆԱՁԵԻՑ

PanARMENIAN.Net - Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում շարունակվում է աճել լարվածությունը` ադրբեջանցի Միքայել Մահմուդովի պատգամավորական մանդատի ձեռքբերման հավակնությունների կապակցությամբ: Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մագրաձեի լիազորությունների հանձնումից հետո նրա տեղը պետք է զբաղեցներ «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցության ցուցակում նշված հաջորդ թեկնածուն: Երեք տարի առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակում հաջորդը Մահմուդովն էր: Սակայն, հայտնի է, որ կուսակցության ղեկավարությունը մեկ տարի առաջ հանել է նրան ցուցակից: Այդուհանդերձ, Վրաստանում ապրող ադրբեջանցիները պահանջում են պատգամավորական մանդատ տալ Մահմուդովին եւ կենտրոնական իշխանություններին սպառնում են անհնազանդության զանգվածային գործողություններով: Վրաստանում ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկը` Քամալ Մուրազդխանլին, առաջացած հակամարտության կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել պաշտոնական Բաքվի բռնած դիրքի հանդեպ: Նրա խոսքերով` «Պաշտոնական իշխանություններն իրենց այնպես են պահում, կարծես թե Վրաստանում բնակվող ադրբեջանցիների մոտ ամեն ինչ կարգին է»: «Այդ մեզ շատ է վրդովում, որովհետեւ, եթե հայերից մեկի հետ է ինչ որ բան պատահում, ապա Քոչարյանն անմիջապես ելույթ է ունենում հեռուստատեսությամբ, քայլեր է նախաձեռնում: Սակայն ադրբեջանական ղեկավարությունը միշտ անտարբեր է Վրաստանում բնակվող հյարենակիցների նկատմամբ»,- ասում է Մուրադխանլին: «Ադրբեջանին չի հետաքրքրում Վրաստանում բնակվող հայրենակիցների ճակատագիրը»,- եզրակացնում է նա:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---