ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ցանկացած փաստաթղթում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը երբեք չի շոշափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, քանզի այդ խնդիրը շատ բարդ է: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին է հայտնել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշունը: Մեկնաբանելով Բաքվում իր գործընկեր Չժան Գոտցյանի հայտարարությունն այն մասին, որ «Չինաստանը լիովին կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», դեսպանն ընդգծեց, որ դիվանագետների հայտարարությունները, ցավոք սրտի, ոչ միշտ են արտացոլում ՉԺՀ կառավարության դիրքորոշումը: Պաշտոնական Պեկինն իր դիքորոշման մասին վերջերս հայտնել է Հայաստանի ԱԳՆ եւ հավանության արժանացել: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ վերջին ժամանակներս հաճախ է հանդիպում եւ լրագրատվական էթիկան խախտող բացահայտ «կեղծիքի»: Դեսպանի խոսքերով` նման տեղեկություններն ուղղված են Չինաստանի եւ բարեկամ Հայաստանի հարաբերությունների վատթարացմանը: Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է` իբրեւ ՉԺՀ դեսպանն այդ երկրում հայտնել է, որ «Չինաստանը չի ճանաչում անջատվողականների լեգիտիմիզմը Լեռնային Ղարաբաղում»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---