ԴՈՆԱԼԴ ՌԱՄՍՖԵԼԴԸ «ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը կայացավ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի կարճատեւ այցը Բաքու: Նախարարին ուղեկցում էին Պենտագոնի երեսունից ավել բարձրաստիճան պաշտոնյաներ: Ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցում էին նախագահ Հեյդար Ալիեւը, պաշտպանության նախարար Սաֆաբ Աբիեւը եւ ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Ըստ «Թուրան» գործակալության տվյալների` Ռամսֆելդը Բաքու է ժամանել ռազմական գործակցությունը ընդլայնելու վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով: Այդ առաջարկությունները փոխանցվել են ադրբեջանական կողմին հետագա ուսումնասիրության համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---