ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՀՐԵԼ Է
ԱԴՐԲԵՋԱՆԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը հրահրվել է Ադրբեջանի կողմից: Դեկտեմբերի 12-13-ը կայացած ԵԱՀԿ մանիտորինգի կոմիտեի նիստում այսպիսի կարծիք է հայտնել Եվրախորհրդի խմբակցություններից մեկի նախագահ Աթկինսոնը: Նրա խոսքերով` որպես հակամարտող կողմ հանդես են գալիս բացառապես Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը: Ըստ նրա` Հայաստանը չպետք է ներկայացվի որպես հակամարտող կողմ: Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ մանիտորինգի հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալԵվրախորհրդում նոր շեշտադրումներ են ի հայտ եկել: Ըստ նրա` այդ մասին է վկայում Աթկինսոնի եւ նման դիրքորոշում արտահայտող ԵԽ այլ ներկայացուցիչների ելույթը: Հայ խորհրդարանականը նշել է, որ Եվրախորհրդում ղարաբաղյան հակամարտության քննարկումը չպետք է Հայաստանի համար ընդունել որպես բացասական երեւույթ : «Եթե Եվրախորհրդում ղարաբաղյան հարցի վերաբերյալ քննարկումների ընթացքում մենք ճիշտ ներկայացնենք մեր փաստարկները, ապա այդ դրականորեն կանդրադառնա ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա»,- ընդգծել է նա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---