![«Արմենթել» բջջային ցանցի հաճախորդները կարող են 3G ռոումինգից օգտվել աշխարհի 47 երկրում «Արմենթել» բջջային ցանցի հաճախորդները կարող են 3G ռոումինգից օգտվել աշխարհի 47 երկրում](https://media.pn.am/media/issue/44/565/photo/268x180_thumb_photo_44565_84c6adcd9.jpg)
24 փետրվարի 2010 - 19:03 AMT
PanARMENIAN.Net -
«Արմենթել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ ներկայում ընկերության 3G-ռոումինգը հասանելի է 47 երկրում, իսկ GPRS- ռոումինգը` 65 երկրում:
Փետրվարին Beeline ցանցի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G ռոումինգ Մակեդոնիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Հոնկոնգի եւ Ինդոնեզիայի մի շարք օպերատորների հետ, իսկ երկկողմանի GPRS-ռումինգ` Մեծ Բրիտանիայում, Մակեդոնիայում եւ Պակիստանում: Օպերատորների ցանկը, որոնց բաժանորդները կարող են օգտվել 3G եւ GPRS ռոումինգ ծառայություններից «Արմենթել»-ի բջջային ցանցում, համալրվել է Դանիայի, Շվեդիայի, Ալբանիայի, Ռումինիայի, Բանգլադեշի, Ավստրալիայի եւ Ղրղըզստանի ընկերություններով:
«Հայաաստանում «Արմենթել»-ը ռոումինգ-գործընկերների քանակով ավանդաբար մնում է առաջատարը: Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի մեր հաճախորդները ստանան սովորական դարձած հարմարավետության մակարդակը, այդ թվում` բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիություն, որտեղ էլ որ նրանք գտնվեն», - նշել է «Արմենթել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այսօրվա դրությամբ «Արմենթել»-ի ռոումինգ գործընկերների թիվը կազմում է 498 օպերատոր` աշխարհի 220 երկրում: 2009 թվականի սկզբին ընկերությունն ուներ 423 ռոումինգ գործընկեր 185 երկրում: