CANA. Թուրքական լոբբին վճարում է կոնգրեսական ՄաքՄահոնին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ձախողելու համար

PanARMENIAN.Net -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եվրոպական հարցերով կոմիտեի ենթակոմիտեի անդամ, կոնգրեսական Մայքլ ՄաքՄահոնը ԱՄՆ Կոնգրեսում թուրքական լոբբիի նորահայտ աստղ է դառնալու: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ուղարկված The Cyprus Action Network of America-ի հայտարարության մեջ, ՄաքՄահոնը, որն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացնում է Նյու-Յորքի 13-րդ ընտրատարածքը, Ամերիկայի Թուրքական Կոալիցիայից (TCA) ֆինանսական միջոցներ է ստանում Կոնգրեսում թուրքական շահերն առաջ տանելու համար:



2009 թվականի մայիսին կոնգրեսականը միացավ Կոնգրեսում Թուրքիայի օժանդակման խմբին, ինչպես նաեւ Հունաստանի օժանդակման խմբին: Սակայն, ի դժբախտություն Ամերիկայի հայերի եւ հույների, կոնգրեսական ՄաքՄահոնը Թուրքիայի կողմն անցավ Հայոց ցեղասպանության հարցում: Ավելին, նա սկսեց դատապարտել Արցախի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը: Ինչպե՞ս կարող է մարդն արժանանալ ԱՄՆ հունական համայնքի վստահությանը, եթե օժանդակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ նա ժխտում է նաեւ 1915-1923թթ. հույների եւ ասորիների ցեղասպանությունը»,- ասվում է CANA հայտարարության մեջ: Այդ հայտարարության համաձայն, Մայքլ ՄաքՄահոնը խոստացել է, որ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայանալիք քվեարկության ժամանակ իր ձայնը տալու է բանաձեւի ընդունման դեմ:



Մինչեւ 2010 թվականի հունվարի 10-ը ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի օժանդակման խմբի նախագահը կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերն էր: Մայքլ ՄաքՄահոնը կոնգրեսական Դեւիդ Սքոթի հետ միասին, որը նույնպես հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ, ամեն կերպ օժանդակում են Թուրքիայի շահերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի եվրոպական հարցերով ենթակոմիտեում:



Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---