1 մարտի 2010 - 21:23 AMT
Հայաստանում ինտերնետ կապը ամբողջությամբ վերականգնված է

Ինտերնետ կապըՀայաստանում ամբողջությամբ վերականգնվել է: Այսօր տեղական ժամանակով ժամը 17.00-ին Հայաստանի մի մասը զրկված էր ինտերնետ կապից: Ավելի վաղ FiberNet Communications ընկերության մամլո քարտուղար Միխայիլ Բալայանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է, որ վրացական հատվածում վնասվել էր օպտիկամանրաթելային մալուխը, որը դեպի Հայաստան է ձգվում:

FiberNet Communications ընկերությունը Հայաստանում ինտերնետ կապ մատակարարող երկրորդ խոշոր կազմակերպությունն է, գրավում է ինտերնետ շուկայի 45 տոկոսը: