Հայաստանին անհրաժեշտ է խեջավորման որոշակի գործիք![]() 2 մարտի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Առեւտրային բանկերում դրամի որոշակի բազայի առկայության դեպքում Հայաստանի համար խեջավորման որոշակի գործիք է անհրաժեշտ, կարծում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Խեջավորման գործիքը շատ կարեւոր է, ցավոք սրտի Հայաստանում այն չի գործում»,- ասել է նա Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ճգնաժամի պայմաններում միջազգային խեջ-հիմնադրամները որոշակի դժվարություններ են կրել, դրա համար 2009-ն ամենալավ տարին չէր Հայաստանում նման հիմնադրամ ստեղծելու համար: «Սակայն դրա անհրաժեշտությունը կա. դրամի բազան Հայաստանում դեռեւս բավարար չէ, բանկերը ստիպված ներգրավում են դրամական միջոցներ արտարժույթով իրենց հաճախորդների վարկային պահանջմունքները բավարարելու համար: Այստեղից էլ առաջանում է արտարժույթով վարկային միջոցների առկայությունը, դրա համար խեջավորման որոշակի գործիքներ Հայաստանի համար անհրաժեշտ են»,- նշել է նա: Դրա հետ կապված Ստեփան Գիշյանն ավելացրել է, որ Հայաստանի կենտրոնական բանկը 2009-ին որոշ առումով ռիսկի է դիմել` հատկացնելով մասնավոր բանկերին դրամական միջոցներ, ինչը դրական ազդեցություն է թողել երկրի բանկային ոլորտի վրա եւ մասնակի լուծել դրամային միջոցների անբավարարությունը առեւտրային բանկերում: ![]() ![]() Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն ստեղծվել է 1996 թ. Եվրոպական Միության TACIS ծրագրի շրջանակներում` եվրոպական կոոպերատիվ բանկերի մոդելով: Սկզբնական շրջանում բանկի գործունեությունն ուղղված էր Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |