Իրաքի հայոց թեմի առաջնորդն ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների խորհրդի գլխավոր քարտուղար 2 մարտի 2010 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հայոց թեմի տեղեկացմամբ, փետրվարի 9-ին, Բաղդադում, Ս. Կարապետ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների ժողով, որի արդյունքում ստեղծվեց Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների խորհուրդ: Խորհրդի կազմում են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ` ներկայացնելով Իրաքում առկա 30 քրիստոնեական-եկեղեցական համայնքերը: Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռ Ս. Էջմիաջծնի մամլո դիվանից, խորհրդի գլխավոր քարտուղար միաձայն քվեարկությամբ ընտրվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը: Նորաստեղծ Խորհրդի նպատակն է «համատեղել Եկեղեցիներին եւ պետությանը վերաբերող խնդիրներում Իրաքի Եկեղեցիների կարծիքները, դիրքորոշումները եւ որոշումները»` պահպանելու եւ զորացնելու քրիստոնեական ներկայությունը եւ խթանելու համագործակցությունը, ինչպես նաեւ աշխուժացնելու միջկրոնական երկխոսությունն ու հարաբերությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |