Հայաստանի եւ Նորվեգիայի դիվանագետների քաղաքական խորհրդատվությունները պարբերական կլինեն 2 մարտի 2010 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Երեւանում Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ` վարչությունների ղեկավարների մակարդակով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում քաղաքական երկխոսության օրակարգի, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության եւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն ընդգծեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շարունակականության անհրաժեշտությունը: Քննարկումների ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Շոշափվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Հայաստանի եւ Նորվեգիայի դիվանագետների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդատվությունների անցկացմանը հաղորդել պարբերական բնույթ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |