Իսպանիայի ԱԳ նախարարը «Ժառանգություն» կուսակցության հետ քննարկել է հայ-թուրքական մերձեցման գործընթացը![]() 2 մարտի 2010 - 20:11 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրամիության հայաստանյան գրասենյակում հանդիպեցին Եվրամիությունում նախագահող Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչները Միգել Անխել Մորատինոսին փոխանցեցին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ վերլուծություն եւ տեղեկատվություն: Նրանք, մասնավորապես, անդրադարձան այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` մարտի 1-ի չբացահայտված ոճրագործությունն ու կատարված հանցագործությունների համար անպատիժ մնացած պաշտոնյաներն ու անձինք, բանտերում առկա 13 քաղբանտարկյալները, էլեկտրոնային լրատվամիջոցների անմատչելիությունն ընդդիմադիր կուսակցությունների համար եւ այլն: Հայաստանի եվրաինտեգրմամբ շահագրգիռ «Ժառանգությունը» օրվա հրամայական համարեց ընտրական համակարգի բարեփոխումը` առաջիկայում ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու նպատակով, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի բարեփոխումները, մասնավորապես` «Հ1»-ի վերակազմավորման միջոցով այնպես, որ հանրային հեռուստաեթերը մատչելի լինի ընդդիմադիր ուժերին` ընտրողների հետ հաղորդակցվելու առումով, «Ա1+»-ի վերաբացումը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման լույսի ներքո: Նախարար Միգել Անխել Մորատինոսի խնդրանքով «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին նաեւ կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի եւ արձանագրությունների վերաբերյալ: «Ժառանգության» ներկայացուցիչները անվստահություն հայտնեցին ներկա մեթոդաբանությանը` իբրեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տանող ուղի, եւ հրամայական համարեցին հաշտեցման համալիր մոտեցումը, որով հիմնարար լուծում կստանան անցյալի ու ներկայի բոլոր բաժանարար հարցերը, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: ![]() ![]() «Ժառանգություն» կուսակցություն «Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |