Միջպետական բանկի նախագահը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը

Միջպետական բանկի նախագահը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Իգոր Սուվորովը վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին, զարգացման հեռանկարներին եւ ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ գործարանի նորագույն տեխնոլոգիաներով վերազինման գործընթացին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---