Արթուր Աբրահամ. Իմ հակառակորդի մոտ հոգեբանական բնույթի խնդիրներ են

Արթուր Աբրահամ. Իմ հակառակորդի մոտ հոգեբանական բնույթի խնդիրներ են

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին ԱՄՆ-ից Գերմանիա են վերադարձել հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) եւ գերմանացի Մարկո Հուկը, ինչպես նաեւ նրանց նշանավոր մարզիչ Ուլի Վեգները:

Աբրահամն ԱՄՆ-ում պատրաստվում էր «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում անկացվող մենամարտին, որը մարտի 6-ից տեղափոխվել է մարտի 27 նրա հակառակորդ Անդրե Դիրելլի վնասվածքի պատճառով: Բռնցքամարտիկները հանդիպելու են Դեթրոյթում:

«Իհարկե անհարմար իրավիճակ է ստեղծվել: Ամեն դեպքում մարտի ժամկետները տեղափոխվում են արդեն երկրորդ անգամ: Ես կարծում եմ, որ Դիրելլի մոտ ոչ թե ֆիզիկական խնդիր է, այլ ավելի շուտ հոգեբանական բնույթի խնդիր: Սակայն մարտի 27-ին մենամարտը պետք է տեղի ունենա: Կարծում եմ, որ Դիրելլը կցանկանա տեղափոխել մենամարտը երրորդ անգամ»,- ասել է Աբրահամը, հաղորդում է ruslife.eu-ն:

Ուլի Վեգները վերափոխում է Աբրահամի մարզական պլանը եւ մոտ օրերը նա մարզումներ է անցկացնելու Գերմանիայում, որպեսզի մենամարտին ներկայանա լավագույն մարզավիճակով:

«Եթե անկեղծ, դա ինձ շատ չի խանգարում: Մարզիչն անպայման մարզական պլանի մեջ որոշ փոփոխություններ կմտցնի: Կարծում եմ, մարզիչը գիտի, թե ինչ է անում: Բայց ես խնդիրներ չունեմ նրա հետ, որ մենամարտը կայանալու է մարտի վերջին»,- ասել է Աբրահամը:

Գերմանահայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հանդես է գալիս միջին քաշային կարգում: Նա IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոնն է: WBA վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային առաջնության տիտղոսակիր է, ՀՀ Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալի դափնեկիր: Արթուր Աբրահամն պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր կարիերան սկսել է 2003թ.` մենամարտելով գերմանացի Ֆրենկ Կարի Ռոտի դեմ, որի ծառայողական ցուցակում այդ պահի դրությամբ կար մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի եւ մեկ պարտություն: Առաջին տիտղոսային մենամարտն Աբրահամն անց է կացրել Նադեր Համդանի դեմ` պրոֆեսիոնալների շրջանում WBA վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար: Դա 13-րդ մարտն էր Աբրահամի կարիերայում, որտեղ նա հաղթեց 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով: Հետագայում նա երեք անգամ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: 2005թ. վերջին IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը թափուր հայտարարվեց` գործող չեմպիոն Ջ.Թեյլորի տիտղոսը պաշտպանելուց հրաժարվելու պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---