ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է նոր գործընթացների հանգեցնել Կովկասում

ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է նոր գործընթացների հանգեցնել Կովկասում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն էականորեն կփչացնի Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ Կոնգրեսի այդ քայլը կարող է տարածաշրջանում նոր գործընթացների առաջացման պատճառ դառնալ, օրինակ ռուս-թուրքական հարաբերությունների խորացման: ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավարը չի բացառում, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Միաժամանակ Արամ Մելիքյանը նշել է, որ ԱՄՆ վերջին ժամանակներն այնպիսի քաղաքականություն է վարում, որը կհեռացնի Անկարային Վաշինգտոնից:

Իր հերթին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ եթե մինչեւ ապրիլի 24 (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) Թուրքիան չվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները, ապա Պետրոսյանի կարծիքով, Երեւանը կարող է դադարեցնել Թուրքիայի հետ սկսած գործընթացը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---