Հայաստանում Էլեկտրոնային հասարակություն ձեւավորելու համար ստեղծվելու է հատուկ խորհուրդ

PanARMENIAN.Net - Էլեկտրոնային հասարակության ձեւավորման մասին Հայաստանի կառավարության հաստատած հայեցակարգի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվելու է խորհուրդ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի ռազմավարական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը:

Նրա խոսքերի համաձայն, Էլեկտրոնային հասարակության խորհրդի ստեղծումը հնարավորություն կտա շատ կարճ ժամանակաընթացքում (երեք տարվա ընթացքում) իրականացնել հայեցակարգով նախատեսված հիմնական դրույթները եւ ապահովել համագործակցության արդյունավետությունը` քաղաքացիներ-պետություն-բիզնես, կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելով:

«Էլեկտրոնային հասարակություն ձեւավորելու շնորհիվ քաղաքացիները «մեկ պատուհանի» սկզբունքով կարող են շփվել պետմարմինների հետ, հաճախ չիմանալով, թե ինչ է կատարվում պետկառույցում», - նշել է նա:

Արման Քուչուկյանն ասել է նաեւ, որ հայեցակարգի մշակման համար կիրառվել է միջազգային փորձը, նաեւ, որ այլ երկրներում անցումը էլեկտրոնային հասարակության տեղի է ունեցել տասը տարիների ընթացքում:

Այս համատեքստում փորձագետը կարեւորեց բնակչության ինտերնետային գրագիտությունը, որի հիմքը պետք է դրվի դպրոցական տարիներից սկսած, ինչն էլ հնարավորություն կտա արդյունավետորեն կյանքի կոչել հայեցակարգը:

Հայաստանի կառավարությունը 2010 թ. փետրվարի 25-ին հաստատել է 2010-2012 թթ. էլեկտրոնային հասարակություն ձեւավորելու մասին հայեցակարգը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 2-ին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---