Թուրքիայի ԱԳՆ-ն անցել է բացահայտ «զգուշացումների»`Վաշինգտոնի ու Երեւանի հասցեին

PanARMENIAN.Net - Թուրքիան զգուշացնում է, որ «ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի նրա հարաբերություններին Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ»: Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում քվեարկության նախօրեին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական արշավ է սկսել Միացյալ Նահանգներում, ուղղված բանաձեւի արգելափակմանը:

«Նման բանաձեւը Կոնգրեսում այսպիսի մի ժամանակահատվածում առանց որոեւէ լուրջ պատճառի խելամիտ քայլ չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ո'չ քաղաքական, ո'չ էթիկայի տեսակետից»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն Կահիրեում: Ըստ նրա, Անկարայի վրա ամեն տարի նույն մեթոդներով ճնշում գործադրելու փորձերը նշանակում են միայն, որ նա, ով փորձում է ճնշում գործադրել, բոլորովին չի ճանաչում Թուրքիան:

Թուրքիայի նախարարն ակնարկել է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները բարենպաստ փուլում են գտնվում եւ ընդգծել է, որ Անկարան դիտարկում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը որպես «երկու երկրների համատեղ ջանքերին վնասելու փորձ»:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---