Երեւանի արվեստի պետակադեմիայի 100 ուսանողների աշխատանքները՝ մեկ ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա ուսանողների աշխատանքների ցուցահանդես-վաճառքի բացումը։ Միջոցառումը կազմակերպել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Երեւանի Արվեստի Պետական Ակադեմիան:

Կանանց միջազգային օրվան (մարտի 8) եւ երիտասարդության ու մշակույթների մերձեցման միջազգային տարիներին (2010թ.) նվիրված ցուցահանդեսում կներկայացվել ավելի քան 100 ուսանողների աշխատանքներ:

Ցուցահանդեսը ի նպաստ Հայաստանի երիտասարդ նկարիչների աշխատանքները ներկայացնելու շարքից է, նախաձեռնել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան եւ Երեւանի արվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---