Ամերիաբանկը մինչեւ տարեվերջ մտադիր է կրկնապատկել վարկային պորտֆելի ծավալները 4 մարտի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ամերիաբանկը մտադիր է 80 մլն դոլարով ընդլայնել վարկային պորտֆելի ծավալները, Երեւանում լրագրողներին հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կորպորատիվ բիզնեսի համաֆինանսավորման մասին պայմանագրի ստորագրումից հետո: Նրա խոսքերով, բանկի վարկային պորտֆելը 2010-ի հունվար-փետրվար ամիսներին աճել է 9,6 տոկոսով եւ այսօր արդեն կազմում է150 մլն դոլար կամ 57 մլրդ դրամ: 2010-ի մարտի 4-ին Երեւանում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Միջին չափի վարկերի համաֆինանսավորման» ծրագրի (MCFF) շրջանակներում ստորագրել են պայմանագիր: Համաֆինանսավորման մասին պայմանագիրը ստորագրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ ՎԶԵԲ ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Մայք Թեյլորը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |