«Oxfam» բարեգործական ընկերությունն արժանացել է Հայաստանի առողջապահության նախարարության պատվոգրի 4 մարտի 2010 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Մեծ Բրիտանիա Oxfam» բարեգործական ընկերությունը մարտի 4-ին իր գործունեության 15 ամյակին նվիրված շնորհանդեսի ժամանակ արժանացել է Հայաստանի առողջապահության նախարարության պատվոգրին: Այս մասին իր ողջույնի խոսքում ասել է առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը: «Մենք մեր առջեւ իրական նպատակներ ենք դրել: Յուրաքանչյուր հասարակության մեջ սոցիալական անհավասարություն գոյություն ունի, որն արտահայտվում է տարբեր բնագավառներում, սակայն այդ անհավասարությունները չպետք է խոչընդոտեն մարդկանց բարեկեցությանը: «Oxfam» կազմակերպությունն իր գործունեությամբ արմատախիլ է անում այդ անհավասարությունը», - ընդգծել է Թաթուլ Հակոբյանը: Շնորհանդեսին ելույթ ունեցան Հայաստանի տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը, «Աջակցություն հասարակությանը» եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Այս կազմակերպությունների հետ համագործակցում է «Oxfam» կազմակերպությունը: «15 տարվա ընթացքում գլխավորը, ինչին մենք հասել ենք այն է, որ հեռավոր շրջաններում փոխվել է բնակչության վերաբերմունքը սեփական առողջության հանդեպ», - նշել է «Աջակցություն հասարակությանը» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Առաքելյանը: «Մեծ Բրիտանիա Oxfam» բարեգործական կազմակերպությունը համագործակցելով տարբեր հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանությունների հետ` 1994 թ.-ից սկսած իրականացնում է մարդասիրական եւ զարգացման ծրագրեր` Հայաստանի 6 մարզերի մոտավորապես 165 հեռավոր գյուղական համայնքներում: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |