Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտե. «Գազպրոմ»-ի քաղաքականությունը վտանգում է հայ-ռուսական բարեկամությունը

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտե. «Գազպրոմ»-ի քաղաքականությունը վտանգում է հայ-ռուսական բարեկամությունը

PanARMENIAN.Net - Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտեն նամակ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությանը ազի մատակարարումը եւ ազային կոմունիկացիաները վերահսկում է Ռուսաստանում ստեղծված եւ գործող «Գազպրոմ» ընկերությունը, որն իր գործունեությունն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է «Հայռուսգազարդ» ընկերության միջոցով: Սույն Ընկերության որոշմամբ 2010 թ. ապրիլի մեկից Հայաստան ներմուծվող գազի սակագները կթանկացվեն 17%-ով, ինչի հետեւանքով գազը շարքային սպառողների համար թանկանում է մոտ 40%-ով:

Պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիները «Ռուսգազպրոմի» տնտեսական քաղաքականությունը ընկալում են որպես Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականություն, ինչի հետեւանքով բնակչության, հատկապես անապահով խավերի մոտ առաջանում է հակառուսական տրամադրություն: Վիրավորվածությունն առավել մեծ է քանզի հարվածն ստանում են եղբայրական Ռուսաստանից»:

«Պարոն Նախագահ, մտահոգ լինելով հայ-ռուսական դարավոր եղբայրությամբ, որն իր արտահհայտությունն է գտել նաեւ երկու ժողովուրդների առասպելաբանություններում` մասնավորապես Սվյատագորի եւ Իլյա Մուրոմեցի Տիեզերական եղբայրության հաստատումով, անցել ժամանակի փորձությունն ու ամրապնդվել մեր ժողովուրդների համատեղ պայքարով եւ թափած արյամբ, համոզված լինելով, որ մեր ժողովուրդների միջեւ բարեկամական ոգու պահպանումը մտահոգում է նաեւ Ձեզ ` դիմում ենք Ձեզ, ցանկանալով Ձեր ուշադրությունն հրավիրել Ռուսաստանի Դաշնությունում գործող Ընկերության սխալ քաղաքականության վրա, որն իր նյութական շահերի համար կասկածի տակ է դնում Հայ եւ Ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական զգացումների անկեղծությունը, առավել եւս, որ նրա այդ քաղաքականությունից օգտվել ցանկացողներն ու մեր եղբայրության մեջ սեպ խրելու ձգտում ունեցողները շատ են: Սա կարող է հանրության մոտ առաջ բերել հակառուսական տրամադրություններ, ինչը չի բխում մեր ժողովուրդների շահերից: Այն հղի է հեռանկարային խնդիրներով: Պարոն նախագահ մենք ապրել ենք ավելի ծանր պայմաններում`սակայն կասկածի տակ չենք առել մեր բարեկամությունը, հիմա վտանգվում է հենց բարեկամությունը: Վստահ ենք, որ տնտեսապես հզոր Հայաստանը կարող է առավել կայուն գործընկեր լինել Ռուսաստանի Դաշնության համար տարածաշրջանում»,-ասվում է Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտեի ՌԴ նախագահին ուղղված նամակում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---