ԱՄՆ հայ համայնքը միավորվել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ճանաչմանն աջակցելու համար

PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան ընկերակցությունը միավորվել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ճանաչմանն աջակցելու համար, որի քվեարկությունն այսօր տեղի կունենա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հայտարարության մեջ:

Ի պատասխան Համագումարի նախաձեռնությանը, նամակում, որի տակ ստորագրել են բոլոր կրոնական, հասարակական, հումանիտար եւ իրապաշտպան խմբերը, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից բանաձեւի ընդունումը ոչ միայն վկայելու է ԱՄՆ-ի` հայ ժողովրդին աջակցելու մասին, այլեւ ազդանշան կլինի այն մասին, որ ցեղասպանությունն ու էթնիկական մաքրումները չպետք է անպատիժ մնան»,- ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ:

«Թեեւ բանաձեւի ընդունմանը հակազդող ուժերը լարված աշխատում են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ձախողելու ուղղությամբ, պատմությունը մեր կողմից է: Բացի դրանից, մեզ օժանդակում է ԱՄՆ ողջ համայնքը: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին այս համահայկական նախաձեռնությանը մասնակցելու համար»,- ասաց ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Ամերիկայի հայկական համագումար

ԱՀՀ-ն հիմնվել է 1972թ.: Դա ԱՄՆ-ի խոշորագույն հայկական կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունն ուղղված է իրազեկման բարձրացմանն այն հարցերում, որոնք առնչվում են ԱՄՆ-ի հայ համայնքին:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---