Հայաստանում պաշտոնապես գրանցվել է բրոնխների ասթմայով, մոտավորապես, 7000 հիվանդ

PanARMENIAN.Net - «Բնակչության, նույնիսկ բժիշկների շրջանում տարածված կարծիք կա, որ առողջության համար ամենավտանգավոր ժամանակը գարունն է», - մարտի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թերապեւտ-թոքաբան, «Բնաբուժություն» ԲԲԸ տնօրեն, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը: Նրա խոսքերի համաձայն, մարդկանց օրգանիզմը տարվա բոլոր եղանակներին հակված է սթրեսներ ապրելու, թեեւ գարնանը «գրգռիչների» քանակն ավելանում է, քանի որ կենդանի օրգանիզմները բեղմնավորման ակտիվ գործունեություն են սկսում: Այդ պատճառով գարունը առողջապահության համար պատասխանատու ժամանակաշրջան է, քանի որ ակտիվանում են այնպիսի իմունահորմոնալ հիվանդություններ, ինչպիսիք են` ալերգիան, բրոնխների ասթման, փսորիազը:

Դրանք, ըստ բժշկի, հիվանդություններ չեն, քանի որ սկիզբ եւ վերջ չունեն, ինչը հատուկ է հիվանդություններին: Դրանք, ավելի շուտ, օրգանիզմի «գրգռված» վիճակներ են, որոնք առաջանում են արտաքին գրգռիչների ազդեցությամբ, «դրանք ինչ-որ բանից օրգանիզմի դժգոհության արտահայտություններն են, այդ պատճառով ալերգիա առաջանալու դեպքում ոչ թե պետք է բուժել, այլ պետք է որոշել առաջացման պատճառները»:

Նա նաեւ նշել է, որ օրգանիզմի հանգիստ եւ հավասարակշռված վիճակը նպաստում է, որպեսզի չառաջանան իմունահորմոնային հիվանդություններ: Հենց այս սկզբունքներով են «Բնաբուժություն» կենտրոնի բժիշկները նման հիվանդությունները բուժում:

Բժիշկը նշել է նաեւ, որ Հայաստանում պաշտոնապես գրանցվել է բրոնխների ասթմայով 7000 հիվանդ: Սակայն, մոտավոր հաշվարկներով, այդ հիվանդություններով տառապում են 120 հազ. մեծահասակ եւ 30-40 հազ. երեխա:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---