Ներդրումային բանկինգը Հայաստանում իր առանձնահատկություններն ունի

PanARMENIAN.Net - Պրոֆեսոինալ ներդրումային բանկինգ, ինչպիսին կա Ամերիկայում, Հայաստանում երեբք չի լինի, գտնում է ՌԴ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր եւ ղեկավար, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Ըստ նրա, ներդրումային բանկինգը Հայաստանում իր առանձնահատկություններն ունի, բացի այդ, այն մեծ նշանակություն ունի եւ ներառում է ոչ միայն արժեթղթերի հրապարակային բաշխում, այլ նաեւ միավորման ու կլանման գործարքներ, նախագծային ու կառուցվածքային ֆինանսավորման, խեջինգի գծով գործարքներ:

Այս համատեքստում ձեռնարկատերը նշել է, որ բավականին զարգացած ներդրումային բանկինգ չկա նույնիսկ Եվրոպայի զարգացած երկրներից շատերում: Մյուս կողմից, ըստ նրա, հայկական ընկերությունները պետք է որոշեն, թե ինչ չափանիշներով են առաջնորդվելու` ռուսական, բրիտանական, գուցե դա լինի Հոնգկոնգը կամ Դուբայը, Սինգապուրը, որոնք թույլ կտան դուրս գալ հանրային շուկա դրամական միջոցներ ներգրավելու պայմանների տեսակետից:

«Հայաստանը փոքր երկիր է փոքր տնտեսությամբ եւ չունի շատ մեծ ընկերություններ, որոնք արժեն 10 մլրդ դոլար, այնուամեայնիվ, ընկերությունների մեծ մասը արժեթղթերի կիրառմամբ միջոցներ կարող է ներգրավել, բավականաչափ կարող են զարգանալ կառուցվածքային ֆինանսավորման նախագծերը»,-ասել է Վարդանյանը: Նա նշել է, որ այս ամենը սերտորեն կապված է կոնսալթինգի պրոֆեսիոնալ ծառայությունների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---