Փոփոխություններ են կատարվել ՀՀ դատական օրենսգրքում

Փոփոխություններ են կատարվել ՀՀ դատական օրենսգրքում

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կոչված է վերացնելու մի կողմից` ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, մյուս կողմից` ՀՀ դատական օրենսգրքերի միջեւ եղած անհամապատասխանությունները:

Գործադիրը նպատակահարմար չի համարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, քանի որ այն կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը: Կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---