Էդ Ռոյս. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ուղղված չէ Թուրքիայի դեմ 4 մարտի 2010 - 20:50 AMT PanARMENIAN.Net - «Կալիֆոռնիա նահանգն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ այժմ ԱՄՆ Կոնգրեսի հերթն է»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց Կալիֆոռնիա նահանգից կոնգրեսական Էդ Ռոյսը: Կոնգրեսականի խոսքով, այս բանաձեւն ուղղված է այն բանին, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի եւ արձանագրի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման փաստը: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Միացյալ Նահանգները հետ են մնացել աշխարհի մյուս երկրներից»,- նկատեց նա: Դրա հետ մեկտեղ Էդ Ռոյսն ընդգծեց, որ այդ բանաձեւն ուղղված է ոչ թե Թուրքիայի, այլ Օսմանյան կայսրության իրագործած հանցագործության դեմ: «Այնպես որ պետք է ճանաչել Ցեղասպանությունն ու չենթարկվել ճնշմանը»,- ընդգծեց կոնգրեսականը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |