Կորեական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործման հարցում

Կորեական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ b>Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է կորեական ընկերությունների եւ գործարարների պատվիրակությանը` կորեական «KORES» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քիմ Շին Ջոնգի ղեկավարությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում էին Korea Resources Corporation (KORES), Daewoo Shipbuilding & Marine Engineering (DSME), DSME E&R եւCORUS ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ հայաստանյան «Վալլեքս» խմբի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` վարչապետը հույս է հայտնել, որ հայ եւ կորեացի գործարարների համագործակցությունը հաջող ընթացք կունենա, քանզի առկա են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր:

Կորեական ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես օգտակար հանածոների հետախուզման եւ արդյունահանման, խտանյութերի վերամշակման ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները կարեւորել են համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրումը հայկական պետական գերատեսչությունների եւ ընկերությունների ու կորեական կազմակերպությունների միջեւ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---