ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԿՆԵՐԴՆԻ 30 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - Արգենտինական «Աէրոպուէրտոս Արգենտինաս 2000» ընկերությունը հաջորդ տարի կսկսի ներդրումներ իրականացնել երեւանյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Էռնեստո Գուտիերեզը: Նրա խոսքերով, «Զվարթնոց»-ին հատկացվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 30 միլիոն դոլար: Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը եւ «Աէրոպուէրտոս Արգենտինաս 2000» ընկերությունը ստորագրել են «Զվարթնոց» օդանավակայանը կառավարման հանձնելու մասին հուշագիրը: «Աէրոպուէրտոս Արգենտինաս 2000» ընկերության խորհրդի նախագահն է ծագումով հայ արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը: «Աէրոպուէրտոս Արգենտինաս 2000» ընկերությունը կառավարում է Արգենտինայի 32 օդանավակայանները: Ներկայումս ընկերությունը բանակցություններ է վարում միջազգային կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ` Մեխիկոյի Թեքսոսո միջազգային օդանավակայանի կառավարման իրավունքի ձեռք բերման համար: Այդ գործարքի արժեքը գնահատվում է 2,8 միլիարդ դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---