5 մարտի 2010 - 17:54 AMT
Ռուսաստանի նախագահը անհանգստացած է տարածաշրջանում տիրող անկայունության առիթով

ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անհանգստություն է արտահայտել տարածաշրջանում տիրող անկայունության առիթով: «Կարեւոր է նկատի ունենալ, որ մեր սահմանների մոտ գոյություն ունեն բազմաթիվ տարածաշրջանային չկարգավորված հիմնախնդիրներ: Դրանք մեր երկրի ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում», - ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: