«2009 թվականի մարտին տեղի ունեցած արժեզրկումից հետո դրամի փոխրաժեքը բավականին կայուն է եղել եւ հետագայում եւս մենք կտրուկ տատանումներ չենք ակնկալում»,-մարտի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է «HSBS Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը: Ըստ նրա, բանկը դրամի փոխարժեքի որոշ թուլացում էր ակնկալում ձմռան շրջանում, սակայն ամռանը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ակտիվացման հետ մեկտեղ, ակնկալվում է դրամի կայունացում:
Իր պարտատոմսերի հետագա զետեղման վերաբերյալ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին դուրս գալ Հայաստանի կապիտալի շուկա` դրամի ռեսուրսի հանդեպ պահանջարկի վերականգնումից հետո: «Որոշակի ժամանակ կպահանջվի, վերադարձնելու համար հաճախորդների վստահությունը դրամի արժեզրկումից հետո, սակայն դրական առաջընթացն արդեն իսկ ակնհայտ է»,-ասել է նա:
Բանկը հիմնադրվել է 1995 թվականին, իր գործունեությունը սկսել 1996 թվականին` «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ՓԲԸ-ի: Բանկը համատեղ հիմնադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից: Բանկը հանդիսանում է Bankmail եւ SWIFT վճարային համակարգերի անդամ: