Ապրիլին Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) կհամալրվի նոր անդամներով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին միության մամլո ծառայությունից, կազմակերպությանը կմիանան Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (GITC) �ւ ՍԻ Քյու Ջի (CQG) ընկերությունը:
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը գիտակրթական հիմնադրամ է տեխեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում: Հիմանդրվել է 2005 թվականին: Կենտրոնի տեսլականն է ապակենտրոնացնել ՏՏ շուկան Երեւանից Գյումրի` նպաստելով երկրի տնտեսության հզորացումը եւ ՏՏ բնագավառի առաջխաղացումը:
Սի Քյու Ջի ընկերությունը ԱՄՆ-ում իր գործունեությունը սկսել է 1980թվականից, Եվրոպայում` 1988թվականից, իսկ Ասիայում` 1998-ից: Սի Քյու Ջին ներկայացուցիչ ընկերություններ ունի Չիկագոյում, Փարիզում, Նյու-Յորքում, Լոնդոնում, Տոկիոյում, Երեւանում եւ այլ վայրերում:
Ինչպես նշում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ներկայում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների թիվն արագորեն աճում է: 2010թ. մարտի դրությամբ այն միավորում է ոլորտի առաջատար 32 կազմակերպություններ: Միության անդամներն են Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունները:
ԻՏՁՄ անդամները մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի, հետազոտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք ԻՏՁՄ անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: