ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՎԱՐՏՎԵՆ

PanARMENIAN.Net - Հանրապետության կառավարության եւ Հայաստանի հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերության միջեւ բանակցությունների արդյունքների մասին կհայտարարվի մեկ շաբաթից: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով` «ԱրմենՏելի» ղեկավարությունը եւ OTE հունական կոնցեռնը, որը ընկերության արժեթղթերի 90 տոկոսի սեփականատերն է, հայկական կողմի առաջարկությունների վերաբերյալ հակասական դիրքորոշում են գրավել: «ԱրմենՏելի» եւ OTE ղեկավարության կեսն ընդունում է մեր առաջարկությունները, իսկ մյուսները` ընդհակառակը, հրաժարվում են դրանցից»,- ասել է նախարարը, ըստ այնմ, չբացառելով դատական քննության հնարավորությունը:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը մտադիր էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից ներքաղաքային հեռախոսայնի խոսակցությունների համար կիրառել րոպեավճար, որին Հայաստանի կառավարությունը կտրուկ դեմ հանդես եկավ: Նոյեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ, որոնք պետք է տեւեին 60 օր: Նախարարի խոսքերից դատելով` բանակցությունները կավարտվեն ժամկետից շուտ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---