ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ` ԳՈՐԾԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը նամակներ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Միրչե Ջոանին եւ Մինսկի խմբի համանախագահներին, որտեղ առաջարկել է` ԵԱՀԿ հովանու ներքո կազմավորել առաքելություն, որը լիազորված կլինի ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին այն բոլոր բնագավառներում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԵԱՀԿ համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը վերջերս օգտագործելով ամենաբարձր ամբիոնները, ԼՂՀ վարկաբեկելու նպատակով, մտացածին մեղադրանքներ է ներկայացնում ահաբեկիչների պատրաստման, թմրանյութերի փոխադրման, միջուկային մնացուկների թաղման նպատակով ղարաբաղյան տարածքների օգտագործման վերաբերյալ:«Հուսով եմ, որ չնայած ադրբեջանական կողմի հակազդեցությանը, որը սովորաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների ուղարկմանը, մեր առաջարկությունը դրական արձագանք կգտնի եւ կիրականացվի կարճ ժամկետում»,- ասվում է Արկադի Ղուկասյանի դիմումում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---