ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը միավորվում են սահմանադրական բարեփոխումների ընդհանուր նախագծի շուրջ: «Արմինֆո» գործակալության տեղեկություններով, կոմունիստները մտադիր են հետ կանչել սահմանադրական բարեփոխումների իրենց առաջարկած տարբերակը եւ միավորվել ուղղումների փաթեթի հեղինակներին, որոնք ներկայացնում են չորս քաղաքական ուժեր` Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային-ժողովրդավարական միությունը, «Հանրապետություն» կուսակցությունը եւ «Սահմանադրական իրավունք» Միությունը: «Ընդդիմադիր» նախագծի վերջնական տարբերակը մոտ ժամանակներս կներկայացվի սահմանադրական բարեփոխումների ժամանակավոր խորհրդարանական հանձնախողովի քննարկմանը: Հայտնի է, որ Ազգային-ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Արշակ Սադոյանը նույնպես պատրաստ է միանալ ուղղումների «ընդդիմադիր» միասնական տարբերակին:





Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---