2009 թ. ընթացքում հայկական շուկայում իրացվել է 7,4 մլն լիտր բնական հյութ![]() 19 մարտի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: ՏՄՊՊՀ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանձնաժողովիորոշմամբ դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ դադարեցվել է վարույթը, որ հարուցվել էր նոյեմբերին` հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ: Վարույթի ընթացքում չի հաստատվել այդ ընկերությունների մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը: Հանձնաժողովնուսումնասիրել էբնական հյութերի շուկայիկառուցվածքը: Համաձայն ուսումնասիրության, 2009 թ. ընթացքում շուկայումիրացվելէ 7436.3 հազար լիտր բնական հյութ: Իրացմանառավել մեծ ծավալներ ունեն«ՍարգիսԿառոլինա» (26.9 %), «Կոկա-Կոլա ՀԲԸ Արմենիա» (17.2 %) եւ «Ֆեռո» (13.5 %) ընկերությունները: Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն չկա: Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ կարագի շուկայի կառուցվածքը, համաձայն որի, պակասել են շուկայի գերիշխող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից իրացվող կարագի ծավալները, սակայն ընկերությունը պահպանել է գերիշխող դիրքը 35.04 տոկոսով (նախկինում` 47.85 %): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |