Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղյան հակամարտությունն առաջիկա 5 տարում չի կարգավորվի

Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղյան հակամարտությունն առաջիկա 5 տարում չի կարգավորվի PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասյեն պատերազմում Ադրբեջանի հաղթանակի սկզբունքորեն անհնարինության մասին իսկապես խոսել է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նույնն ասել եմ Vesti.Az ադրբեջանական պորտալին: ԵԱՀԿ ՄԽ-ն անընդունակ է լուծել հակամարտությունը հակամարտող կողմերի փոխարեն: Քանի դեռ կողմերն արգելափակում են լուծման հնարավորությունները, դա չի լինի: Հակամարտության կողմերի դիրքորոշումներն այնքան անհամատեղելի են, որ զիջումների մասին խոսելն ավելորդ է: Ղարաբաղյան հակամարտությունն առաջիկա 5 տարում չի կարգավորվի: Հայաստանը շարունակելու է պահպանել փոխլրացման քաղաքականությունը` համատեղելով Ռուսաստանի հետ ռազամավարական համագործակցությունն իր քաղաքականության արեւմտյան վեկտորի դանդաղ ընդլայնման հետ ՆԱՏՕ-ի հետ Արեւելյան գործընկերության եւ համագործակության շրջանակներում»,- ասել է նա:



Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարի ժամանակ Բերնար Ֆասյեն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման դեպքում Ադրբեջանը չի կարողանա հաղթել:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---