Հովհաննես Հովհաննիսյան. Այս պահի դրությամբ հայ-թուրքական մերձեցումը մարազմատիկ բնույթ է ստացել

Հովհաննես Հովհաննիսյան. Այս պահի դրությամբ հայ-թուրքական մերձեցումը մարազմատիկ բնույթ է ստացել PanARMENIAN.Net - Հայ-թուրքական մերձեցման գործընթացին ի սկզբանե սխալ մեկնարկ է տրվել, ինչը դարձավ գործընթացի սխալ զարգացման պատճառ: Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը, լեգիտումություն չունենալով երկրի ներսում, ցանկանում էր փոխհատուցել դա իր, այսպես կոչված, նախաձեռնող արտաքին քաղաքականությամբ` այսինքն հայ-թուրքական մերձեցմամբ, որը նույնպես ձախողվեց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:



Ըստ Հովհաննիսյանի, այս պահի դրությամբ հայ-թուրքական մերձեցումը մարազմատիկ բնույթ է ստացել եւ սպառնում է Հայաստանի անվտանգությանը: «Միակ ելքն այս իրավիճակից ներկայիս ղեկավարության հրաժարականն է եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»,-ասել է նա:



Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հ.Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում շատ ծանր վիճակում է հայտնվել: «Քանի որ ըստ նորացված Մադրիդյան սկզբունքների, հակամարտությունը պետք է լուծվի փուլային ճանապարհով, ինչը զգալիորեն զիջում է այն տարբերակին, որը կար Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»,-ասել է նա:



Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագեց 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:



1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:



Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---