Orange Armenia-ի հերթական խանութը բացվեց Վանաձորում

Orange Armenia-ի հերթական խանութը բացվեց Վանաձորում PanARMENIAN.Net - Orange Armenia-ի նոր խանութ բացվեց Վանաձորում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Orange Armenia-ի մամլո ծառայությունից, սա Հայաստանում թվով 41-րդ, իսկ Վանաձորում` երկրորդ Orange խանութն է:



«Մեր բաժանորդների թիվն օրեցօր մեծանում է, եւ մենք ցանկանում ենք կարողանալ ընդունել նրանց հարմարավետ միջավայրում եւ ապահովել արագ սպասարկում: Այս առումով վաճառքի ցանցի ընդլայնումը մեր 2010թ. կարեւոր նպատակներից է»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Խանութի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Ինչպես հաղորդում են ընկերության մամլո ծառայությունից, այս տարվա ընթացքում Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---